Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին տարեդարձի առթիվ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է թատրոնի եւ կինոի դերասան, Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանին 70-ամյա հոբելյանի առթիվ, հաղորդում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.««Արվեստին հավատարիմ ծառայելու տարիների ընթացքում Դուք ամբողջությամբ դրսեւորել եք ձեր հարուստ ստեղծագործական ներուժը, ստեղծել եք մի ամբողջ շարք վառ, հիշվող կերպարներ: Ձեր աշխատանքները թատրոնում եւ կինոյում արժանացել են «դերասանական ցեխի» ձեր գործընկերների ճանաչմանը, իսկ կարեւորը` նվաճել են տարբեր սերնդի հանդիսատեսի անկեղծ սերը: Ուրախալի է, որ այսօր եւս Դուք շատ եւ արդյունավետ աշխատում եք, հաջողությամբ ղեկավարում եք մի հրաշալի թատերական կոլեկտիվ»: Հիշեցնենք, որ հոբելյանի առթիվ Ա.Ջիգարխանյանին շնոհրավորել է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---