Լոռու մարզում մեքենան գլորվել է ձորը. չորս մարդ է տուժել

Լոռու մարզում մեքենան գլորվել է ձորը. չորս մարդ է տուժել

PanARMENIAN.Net - Մարտի 8-ին, ժամը 21.19-ին ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Լերմոնտով գյուղի մոտակայքում` «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Վոլկսվագեն Պասատ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորակը:

Տեղի բնակիչների և փրկարարների ուժերով ձորակից դուրս են բերվել վարորդ՝ 1995թ. ծնված Նարեկ Խառատյանը, ուղևորներ՝ 1994թ. ծնված Սևակ, 1996թ. ծնված Վահե Խառատյանները և 1996թ. ծնված Արմեն Դերձյանը, ովքեր տեղափոխվել են Վանաձոր քաղաքի ԲԿ:

Բժիշկները Արմեն Դերձյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մնացած երեքինը` միջին ծանրության:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---