Իսրայելի վարչապետ Բ.Նեթանյահուն ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետից

Իսրայելի վարչապետ Բ.Նեթանյահուն ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետից

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է Reuters-ը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ներողություն է խնդրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ 2010-ին Իսրայելի կողմից շրջափակված Գազա մեկնող ակտիվիստների նավատորմի վրա հարձակվելու համար: Միջադեպի հետևանքով 9 թուրք էր զոհվել, իսկ երբեմնի դաշնակիցներ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները ծայրահեղ լարվել էին:

Թուրքական Hurriyet-ն այս առիթով գրում է, որ ի սկզբանե ամերիկյան դիվանագիտական աղբյուրից հայտնի դարձած տեղեկությունը հաստատել են թուրքական պաշտոնական աղբյուրները: Իսկ տեղեկությունն ամերիկյան աղբյուրներից է տարածվել, որովհետև Նեթանյահուն Էրդողանի հետ խոսել է այսօր հեռախոսով` Իսրայելում գտնվող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ: Սա եղել է Նեթանյահու-Էրդողան առաջին հեռախոսազրույցը 3 տարվա մեջ: Էրդողանն ընդունել է ներողությունը: Դեռ 2010-ին էր Թուրքիան Իսրայելից ներողություն պահանջել, փոխհատուցում և Գազայի շրջափակման վերացում:

Hurriyet-ը գրում է, որ թուրք-իսրայելական հարաբերությունների բարելավումը կնպաստ տարածաշրջային կարգավորմանը՝ Սիրիայի հակամարտության տարածման համատեքստում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---