Չարլզ Մահտեսյանը կպատմի Ավստրալիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ամերիկյան քաղաքականության մասին

Չարլզ Մահտեսյանը կպատմի Ավստրալիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ամերիկյան քաղաքականության մասին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների կազմակերպման կոմիտեն հրավիրել է քաղաքական մեկնաբան Չարլզ Մահտեսյանին ելույթ ունենալ Ավստրալիայում:

Մահտեսյանը առաջատար իսրայելյան Politico կենտրոնի քաղաքական մեկնաբանն է Վաշինգտոնում: Նա ավարտել է Վաշինգտոնի Կաթոլիկ համալսարանը, իսկ դոկտորի աստիճակը ստացել է Ամերիկյան համալսարանում: Լինելով ամերիկյան քաղաքականության գծով փորձագետ, նա աշխատել է ընտրությունների ժամանակ NPR-ի և մի շարք այլ ալիքների օգտին, ներառյալ MSNBC, FOX News, C-SPAN, CNN ու BBC-ին.

Ըստ Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանի, Չարլզ Մահտեսյանը աշխատանքի հսկայական փորձ ունի և կներկայացնի իր եզակի տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում ամերիկյան քաղաքականության վերաբերյալ, որին ծանոթ է ներսից:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---