Օմբուդսմենի զեկույցը. Տրանսպորտի հարցը Երևանում, միևնույն է, չի լուծվում

Օմբուդսմենի զեկույցը. Տրանսպորտի հարցը Երևանում, միևնույն է, չի լուծվում

PanARMENIAN.Net - ՄԻՊ գրասենյակը հրապարակել է Օմբուդսմենի տարեկան զեկույցի Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտին վերաբերող հատվածը:

Երևանի քաղաքապետարանի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

• Մի շարք դեպքերում Երևանի քաղաքապետարանը քաղաքացիներին օրենքով սահմանված կարգով իրենց տարածքիհամար սեփականության իրավունքն անհատույց տրամադրելու փոխարեն նրանց ստիպել է վճարել ապօրինի գումարներ:

• Բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ Քաղաքապետարանի ոչ թափանցիկ վարչարարության արդյունքում կրպակներ տեղադրելու ցանկություն հայտնած անձանց նկատմամբ շահադիտական նկատառումներով դրսևորվել է ոչ միատեսակ և խտրական վերաբերմունք:

• Շարունակում են չլուծված մնալ ինքնակամ շինարարության հետ կապված հարցերը, որոնք ի թիվս այլ հետևանքների, խոչընդոտում են համայնքների կայացմանը և զուգորդվում են խիստ մտահոգիչ կոռուպցիոն դրսևորումներով:

• Թեև Քաղաքապետարանը կատարել է աշխատանքներ` ուղևորափոխադրումների մակարդակը բարձրացնելու նպատակով, սակայն, դրանք չեն լուծել ոլորտում առկա խնդիրները:

• Անուշադրության է մատնվել մի շարք մանկապարտեզներում գործող խմբերի երեխաների թվաքանակի նվազեցման հարցը:

• Չի իրականացվել հետևողական քաղաքականություն ոլորտում տեղի ունեցող ծառահատումների, շրջակա միջավայրի աղտոտման դեպքերին արագ արձագանքելու և դրանց վերացման արդյունավետ մեխանիզմներ մշակելու ուղղությամբ:

• Անձանց կոմունալ-կենցաղային հարցերը վերհանելու և արդյունավետ կերպով լուծելու նպատակով չեն իրականացվել համապատասխան գործողություններ:

• Դեռևս իր լուծումը չի ստացել հասարակական տրանսպորտը հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժմանը հարմարեցնելու հարցը:

Արձանագրված դրական զարգացումները

• Հաշմանդամներին սպասարկելու նպատակով բանակցություններ են տարվել չինական ավտոգործարանի հետ, որն առաջարկել է այդ մեքենաների համար վերելակային հարմարանք:

• Քաղաքապետարանը որդեգրել է քաղաքականություն, համաձայն որի պետք է դադարեցվի Երևանի ներքաղաքային երթուղիներում շահագործվող «Ռաֆ» և «Երազ» մակնիշի հնամաշ միկրոավտոբուսների աշխատանքը:

• Կազմված արձանագրությունների համաձայն քանդվել են ինքնակամ շինությունները, զավթած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ազատվել են ապօրինի տիրապետողներից, իսկ տարածքները բերվել են նախկին տեսքին:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---