Ռ.Հակոբյանը ՀԱԿ-ին խորհուրդ է տալիս իշխանությունների հետ միասին չլծվել հարվածելու շարժմանը

Ռ.Հակոբյանը ՀԱԿ-ին խորհուրդ է տալիս իշխանությունների հետ միասին չլծվել հարվածելու շարժմանը

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրես խմբակցության մեջ կան մարդիկ, ովքեր պայքարում են Ազատության հրապարակում այսօր ընթացող շարժման դեմ: Նման կարծքի է «Ժառանգության» փոխնախագահ, խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Այսօր Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց, որ ՀԱԿ խմբակցության մեջ իրենք ունեն շատ լավ ընկերներ, բայց այդ խմբակցության որոշ ներկայացուցիչների գնահատականները չեն տարբերվում ՀՀԿ-ականների հնչեցրածներից:

Ռուբեն Հակոբյանը միևնույն ժամանակ նշեց, որ Երևանի ավագանու ընտրություններին իրենք պատրաստ են համագործակցել ՀԱԿ-ի հետ, բայց նաև խորհուրդ տվեց իշխանությունների հետ միասին չլծվել` հարվածելու շարժմանը և Րաֆֆի Հովհաննիսյանին:

Անդրադառնալով շարժմանը, նա նշեց, որ իրենք իրենց չափով կարողացել են պահել հանդուրժողականության մթնոլորտը, համագործակցել են նաև ոստիկանության հետ: «Այս շարժման հիմնական նվաճումներից մեկն այն է, որ հարթակը չմենաշնորհվեց, այդտեղ հայտնվեցին ամենատարբեր կողմնորոշում ունեցող գործիչներ, բոլորը հնարավորություն ունեցան խոսել քաղաքական ծրագրերից»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---