Մի քանի նախարարութուն՝ «Ժառանգությանը՞». Գ.Սահակյանը պնդում է՝ դա թույլ չի տա, որ ընդդիմադիր դաշտը ձևավորվի

Մի քանի նախարարութուն՝ «Ժառանգությանը՞». Գ.Սահակյանը պնդում է՝ դա թույլ չի տա, որ ընդդիմադիր դաշտը ձևավորվի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հետընտրական զարգացումներից մի կողմից ցավ է զգում, մյուս կողմից այդ ամենը նրան ծաղր է հիշեցնում:

Նա կարծում է, որ հենց գնացին պաշտոններ տրամադրելուն, ընդդիմադիր դաշտը չի ձևավորվի, որովհետև կդառնան իշխանություն, իսկ եթե ուզում են դա, թող հայտարարեն ժողովրդին՝ ուզում ենք մարզպետ դառնալ, գյուղապետ դառնալ: «Ես առավել ևս տրամադրված եմ համագործակցություններին, որովհետև մեր իրականության մեջ թշնամիներ, հակառակորդներ չպետք է ունենանք, բոլորս պայքարում ենք հզոր Հայաստանի համար»,- այսօր լրագրողների հտ հանդիպման ժամանակ ասաց Գալուստ Սահակյանը:

Մինչ Գալուստ Սահակյանը համագործակցության մասին է խոսում, մամուլում շրջանառվող տեղկությունների համաձայն, Սերժ Սարգսյանը հակված է ընդառաջել Րաֆֆի Հովհաննիսյանի որոշ պահանջներին, բայց ոչ այն «տեսքով» ու չափով, որը «Ժառանգության» առաջնորդը նշել էր իր նամակում: Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ նա առաջարկելու է որոշ պորտֆելներ ստանձնելու դեպքում` անպայման վերջ դնել ընդդիմադիր պայքարին և այդ մասին հայտարարություն անել: Այլ կերպ ասած՝ կստացվի ուրույն կոալիցիա:

Ըստ թերթի աղբյուրների, իշխանությունները պատրաստ են սպորտի և երիտասարդության նախարարությունը տալ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, սա նաև վերջինիս սրտով է՝ ասում են նրանք: «Օրակարգում է նաև սոցապ, մշակույթի նախարարությունների հանձնման խնդիրը: Ինչ վերաբերում է ուժայիններին և հարկային սեկտորին, ապա լավատեղյակները պնդում են, որ այդ պոստերում կքննարկվեն երկուստեք ընդունելի տարբերակներ և կադրեր»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---