Կեսօրին հնարավոր են տեղումներ

Կեսօրին հնարավոր են տեղումներ

PanARMENIAN.Net - Ասօր կեսօրին հանրապետության ողջ տարածքում կդիտվի ամպամածության ավելացում, ցերեկային ժամերին գրեթե ամենուրեք սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ և միայն Արցախում առայժմ էական տեղումներ չեն սպասվում:

Ամպրոպի ժամանակ հնարավոր է նաև քամի մինչև 15-20մ/վրկ արագությամբ:

Առանձին վայրերում հնարավոր են առատ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ: Ինչպես և կանխատեսվել էր, օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, երեքշաբթի կցրտի մոտ 3 աստիճանով:

Առաջիկա օրերին տեղումնային եղանակն ու օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվեն: Հայպետհիդրոմետից հայտնում են, որ Երևանում ցերեկային ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ: Կդիտվի մինչև 25 աստիճան տաքություն:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---