Ր. Հովհաննիսյանի կողմնակից երիտասարդները բուհերի մոտ ակցիա են անցկացնում

Ր. Հովհաննիսյանի կողմնակից երիտասարդները բուհերի մոտ ակցիա են անցկացնում

PanARMENIAN.Net - «Հեղափոխությունը սկսվում է ուսանողներից», «Դասադուլ», «Ազատ ուսանող», «Այլևս ոչ մի կեղծված ընտրություն»: Մի խումբ երիտասարդներ, ովքեր սատարում են ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին այս վանկարկումներով Երևանի բուհերի մոտ ուսանողներն հորդորում են այսօր՝ ժամը 11:00-ին գնալ Ազատության հրապարակ:

Երիտասարդներն իրենց ակցիան սկսել են Մարյր բուհի մոտից:

Նշենք, որ ակցիային հետևում են ոստիկանները, որոշ տեղերում նրանք պատ են կազմել:

Հավելենք, որ այսօր ժամը 12:00-ին Մարզահամերգային համալիրում կկայանա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը, միևնույն ժամանակ Ազատության հրապարակում հավաք է անցկացնում Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---