Հոլանդացի բժիշկներն ասել են, որ Պարույր Հայրիկյանին վիրահատություն պետք չէ

Հոլանդացի բժիշկներն ասել են, որ Պարույր Հայրիկյանին վիրահատություն պետք չէ

PanARMENIAN.Net - ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և ասել է, որ ապրիլի 9-ից հետո կխոսի: «Սիրելի բարեկամներս, նկատում եմ, որ լրատվական միջավայրն արդարացուած կամ չարդարացուած ամբողջութեամբ հագեցած է ապրիլի 9-ով։ Այդ օրվա հետ ինչ-որ հույսեր կապողները դժվար թէ կարողանան հոդաբաշխ բացատրել, թե հատկապես ինչ են սպասում։ Վախեցողներն էլ, չգիտեն, թե ինչից են վախենում...

Եվ բոլորը միասնաբար լռում են մի կարևոր ու շատ ակնյայտ իրողության մասին։ Զանգվածաբար իրենց ավանակի տեղ դնելով ճշմարտութեան առաքյալ լինելու հայտ են ներկայացնում։ Հանրության հաճելի ստեր ու առասպելներ հնարելով, դու միայն դրանց քանակն ես ավելացնում և մազաչափ իսկ չես մոտենում Ճշմարտությանը, ավելին՝ հեռանում ես Նրանից:

Եվ սա այն դեպքում, երբ ցանկացած մարդ գիտե, որ առանց Նրա ոչինչ տեղի չի ունենում... Բավարարվեմ այսքանով. թող ես չլինեմ սրանց շքերթի ժամանակ անձրև բերողը։ Բայցհետո կխոսեմ, ուղղակի պարտավոր եմ խոսել։ Այսօր ուզում էի ձեզ հայտնել, որ երկարատև ստուգումներից ու քննարկումներից հետո հոլանդական հայտնի Էրազմուս բժշկական կենտրոնի մասնագետները եկան այն եզրակացության, որ ապաքինումս պետք է ընթանա առանց վիրահատության՝ դեղորայքային և ֆիզեո կոչված վերականգնողական մարզումային աշխատանքներով։ Սա այն դեպքում, երբ մեր Հայաստանցի մասնագետները ի վերջո միահամուռ համաձայնեցին Հայֆայի Շեմեռ բժշկական կենտրոնի բժիշկների այն կարծիքի հետ, որ շտապ վիրահատում է պետք։ Ինձ սարսափեցնողն այն է, որ այդ ընթացքում ամբողջական ապաքինման ուրևէ երաշխիք չի տրվում, որ կիլոգրամներով ցավազրկողներ եմ ընդունելու եւ գործընթացը տևելու է մոտ երեք ամիս (գեւցե և ավելի, ինչի մասին դեռ Երևանում ինձ զգուշացնում էր բարեկամս՝ այդ գործի մեծ մասնագետ Արտավազդ Սահակյանը)...

Հնարաւորություն կա նաև մերձակա Բելգիայի մասնագետներին լսելու և արդեն նախնական քայլեր արել եմ, բայց վաղը չէ մյուս օրովանից սկսելու են բուժումները։ Եթե նկատեմ, որ հատուկ որակ չեն ներկայացնում և հիմնական գործոնը ժամանակն է, ապա ամեն բան կթողնեմ ու կվերադառնամ Հայաստան։ Ամենայն բարիք բոլորիս»:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---