Սերբիան մերժել է ԵՄ համաձայնագիրը Կոսովոյի վերաբերյալ

Սերբիան մերժել է ԵՄ համաձայնագիրը Կոսովոյի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Սերբիան մերժել է ԵՄ համաձայնագիրը Կոսովոյի վերաբերյալ: Բրյուսելը պահանջել է Բելգրադից փաստացի հսկողությունը հյուսիսային Կոսովոյի հանդեպ փոխանցել ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունների մեկնարկի դիմաց: Սերբիայի իշխանությունները մերժել են համաձայնագիրը:

2008թ. փետրվարին Կոսովոն միակողմանի կարգով անկախություն հռչակեց Սերբիայից: Կոսովոյի անկախությունը ճանաչել է ՄԱԿ անդամ 99 անդամ պետություն և ԵՄ անդամ 22 պետություն, այդ թվում նաև Մեծ Բրիտանիան:

Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը և համարում է այն իր տարածքը: ԵՄ-ին անդամակցելու համար Բելգրադը պետք է կարգավորի հարաբերությունները հարևանների հետ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---