Պատանիների, երիտասարդների և աղջիկների ԵԱ մասնակցելու են 21 հայ սամբիստներ

Պատանիների, երիտասարդների  և աղջիկների  ԵԱ մասնակցելու են 21 հայ սամբիստներ

PanARMENIAN.Net - Ապրիլի 11-15-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայանալու է սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը, որին Հայաստանը կներկայանա 21 մարզիկով:

Երիտասարդների պայքարում ելույթ են ունենալու Ջիվան Ղազարյանը (48 կգ), Գրիգոր Մխիթարյանը (52 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Արթուր Հակոբյանը (74 կգ), Մինաս Մադոյանը (82 կգ), Սեյրան Սահակյանը (90 կգ), Ռազմիկ Հովհաննիսյանը (100 կգ) և Գարեգին Կիրակոսյանը (+100 կգ):

Պատանիներից հայտավորված են Դավիթ Խաչատրյանը (48 կգ), Կարեն Մինասյանը (52 կգ), Ստեփան Սարգսյանը (56 կգ), Գրիգորի Նիկողոսյանը (60 կգ), Հարություն Առաքելյանը (65 կգ), Արթուր Հովհաննիսյանը (70 կգ), Գոռ Ավագյանը (75 կգ), Սամվել Հակոբյանը (81 կգ), Էդիկ Պետրոսյանը (87 կգ) և Ալբերտ Սարգսյանը (+87 կգ):

Աղջիկներից ելույթ կունենա միայն մինչև 52 կգ քաշային Ռոզա Խաչատրյանը և Քնարիկ Ստամբուլցյանը (40 կգ): Կիպրոս կմեկնեն նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Հայկ Ավետիսյանը, Արևիկ Կարապետյանը և մրցավար Էդուարդ Ասլանյանը, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---