Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն Ազատության հրապարակում է

Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն Ազատության հրապարակում է

PanARMENIAN.Net - Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն Ազատության հրապարակում է: Հրապարակում նաև մարզերից եկած քաղաքացիներ կան: Վերջին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: Շուտով տեղի կունենա «Նոր Հայաստանի» ՝Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը:

Ազատության հրապարակում են նաև «Ժառանգություն» կուսակցության անդամները : Արդեն ելույթ է ունեցել ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ քիչ առաջ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: ԱԺ հատուկ նիստը դեռ շարունակվում է:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---