Ուկրաինան միացել է ԵՄ հայտարարությանը` Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղ երկխոսության մասին

PanARMENIAN.Net - Ուկրաինան միացել է Եվրոպական Միության հայտարարությանը, որը ողջունում է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ խաղաղ երկխոսության ինտենսիֆիկացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, հաղորդում են «Ուկրաինսկիե նովոստին»: Ըստ հայտարարության, ԵՄ-ն ողջունում է տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ու հակամարտության էսկալացիայի կասեցմանը, հատկապես, տարբեր մակարդակներում շփումների հաստատմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Եվրամիությունը, ինչպես նաեւ Ուկրաինան, հուսով են, որ հակամարտությունը կկարգավորվի 2006 թվականին: ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին եւ Հայաստանին ակտիվացնել բանակցությունները եւ հավասարակշռված լուծում գտնել, որը փոխզիջումներ է պահանջում երկու կողմերից, ինչպես նաեւ խուսափել սադրանքներից եւ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել հակամարտության թեժացմանը: ԵՄ-ն պատրաստ է անել հնարավորը, որպեսզի խաղաղ պայմանագիր կնքվի, որին կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հիշեցնենք, Ուկրաինան մայիսի վերջից միանում է ԵՄ այն հայտարարություններին, որոնք լիովին համապատասխանում են նրա արտաքին քաղաքականությանը: 2002 թվականի վերջում Ուկրաինան հայտարարել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդ դառնալու իր պատրաստակամության մասին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---