Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադրի ռեժիմը. ավելի քան 1700 կրակոց մեկ շաբաթում

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադրի ռեժիմը. ավելի քան 1700 կրակոց մեկ շաբաթում

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 330 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց:

Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են կանխարգելիչ գործողությունների և շփման գծի ողջ երկարությամբ հաստատել լիարժեք վերահսկողություն:

 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---