Կոտլետներն առանձին, ճանճերն առանձին. Թուրքիան ԼՂ հարցում դերակատարություն չի կարող ունենալ![]() 28 մայիսի 2013 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը միշտ էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցություններում ձևաչափ փոխելու և Թուրքիային բանակցություններում ներգրավելու փորձեր է արել: Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի բնորոշմամբ` այդ քայլերը Ադրբեջանի համար որևէ դրական արդյունքի չեն հանգել, իսկ մեծ տերություները դեմ են գործընթացի մեջ Թուրքիայի ներգրավվմանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանը բացառել էր բանակցություններում Թուրքիայի ներգրավվումը. «Պուտինը հայտարարեց` կոտլետներն` առանձին, ճանճերն` առանձին: Նա բացահայտ ասաց, որ Թուրքիայի հարցը և Ղարաբաղի հարցը միասին լինել չեն կարող: Ռուսաստանին հետագայում հետևեցին մյուս համանախագահող երկրները»,- ասաց Սերգեյ Շաքարյանցը: Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ Թուրքիան այս հարցում որևէ դերկատարություն չունի և չի կարող ունենալ: Նա ընդգծեց, որ բանակցությունների ձևաչափը կարող է փոխվել միայն հակամարտող բոլոր կողմերի համաձայնության դեպքում: ![]() ![]()
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |