Աշոտ Հովակիմյանը պարգեւատրվել է «Լեհաստանի Հանրապետության Վաստակի շքանշանի Կոմանդորական Խաչով»

PanARMENIAN.Net - Պաշտոնավարման ավարտի կապակցությամբ Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը մի շարք հանդիպումներ ունեցավ այդ երկրի բարձրագույն իշխանությունների ներկայացուցիչների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Մասնավորապես, Հայաստանի դեսպանին ընդունեց Լեհաստանի նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկին, որը բարձր գնահատական տվեց ՀՀ դեսպանի գործունեությանը, հույս հայտնելով, որ հայ-լեհական հարաբերությունների ապագան միացյալ Եվրոպայում համագործակցությունն է: Հայ դիվանագետը հանդիպումներ ունեցավ Լեհաստանի Սեյմի Մարշալ Մարեկ Յուրեկի, Սենատի Մարշալ Բոգդան Բորուշեւչի, Սահմանադրական Տրիբունալի նախագահ Մարեկ Սաֆյանի, արտաքին գործերի նախարար Ստեֆան Մելլերի, պաշտպանության պետքարտուղար Ստանիսլավ Կոզեյի հետ: Դեսպանին ընդունեց նաեւ Լեհաստանի նախկին նախագահ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեխ Վալեսան: Հայաստանի դեսպանն այցելեց Կրակով, հանդիպեց Կրակովի քաղաքային իշխանությունների եւ հայ համայնքի հետ: Լեհաստանի նախագահի հրամանագրով Աշոտ Հովակիմյանը պարգեւատրվեց «Լեհաստանի Հանրապետության Վաստակի շքանշանի Կոմանդորական Խաչով»: Կրակովի քաղաքային խորհրդի կողմից դեսպանը պարգեւատրվեց Կրակով քաղաքի արծաթե մեդալով:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---