Թուրքիա. 2 զոհ, 1000 վիրավոր ու 900 ձերբակալված

Թուրքիա. 2 զոհ, 1000 վիրավոր ու 900 ձերբակալված

PanARMENIAN.Net - Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, Թուրքիայի Թաքսիմ հրապարակում ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 2 մարդ է սպանվել, 1000-ը վիրավոր են, 900-ը` ձերբակալված:

Այս առավոտ Ստամբուլի փողոցները համեմատաբար հանգիստ են եղել: Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այս պահին 939 ձերբակալված կա:

Ստամբուլում 1000 վիրավոր կա, ևս մի քանի հազարը` Անկարայում:

Հիշեցնենք, որ Թուրքիայում արդեն երկու օր է` բազմահազարանոց ցույցեր են ընթանում Էրդողանի ու նրա ղեկավարած Արդարություն և զարգացում կուսակցության դեմ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---