Անկարայում Էրդողանի հրաժաևականն են պահանջում![]() 2 հունիսի 2013 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ցուցարարները գործող կուսակցության քաղաքականության դեմ ուղղված բողոքի մեծ ակցիա են անցկացնում՝ պահանջելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը։ Ինչպես հայտնում է Hurriyet թերթը, ցուցարարների թիվն արդեն հասել է մոտ 20 հազարի ու դեռ շարունակում է աճել։ Անկարայի նահանգապետ Ալադին Յուկսելի կարգադրությամբ վարչապետի նստատեղի պաշտպանությունն ապահովելու համար զինվորական ստորաբաժանումներ են բերվել։ Ստամբուլում ընթացող ցույցերին աջակցող ակցիաներ են սկսվելնաև Թուրքիայի այլ քաղաքներում։ Թուրքիայի վարչապետն ընդունել է, որ Ստամբուլի ոստիկանությունը սխալվել է ցուցարարների հանդեպ արցունքաբեր գազ օգտագործելով։ «Ցավոք, մեր պաշտպանության ուժերի գործողություններում սխալներ են եղել, հատկապես՝ արցունքաբեր գազի օգտագործման հարցում։ Այժմ այս հարցն ուսումնասիրվում է նախարարությունում։ Երբ ցույցերը սկսեցին գերազանցել խելամիտ սահմանը, մենք էլ որոշ տեղ անցանք այն»,- հայտարարել է Էրդողանը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |