Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Մարտին Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը:
Երեկ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում պահակակետի հերթափոխի ժամանակ 3-րդ կուրսի կուրսանտ, պահակային Արմեն Վլադիկի Մելքումյանը կրակել է պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում: Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Ս.Մովսիսյանը մահացել է: