12 հունիսի 2013 - 10:45 AMT
Մահացել է երկրագնդի ամենատարեց տղամարդը

Ճապոնիայում 116 բտարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց բնակիչը՝ Ձիրոթոմոն Կիմուրան, հայտնում է Associated Press-ը:

Կիմուրան պաշտոնապես ճանաչվել է երկրագնդի ամենատարեց տղամարդը և գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ռեկորդը գրանցվել է 2012 թվականին, երբ նա 115 տարեկան էր: Նա ամբողջ կյանքում աշխատել է փոստատանը: Նշենք, որ նա աշխարհի վերջին բնակիչն էր, որ ապրել էր 19-րդ դարում:

Նրա մահից հետո ամենատարեց բնակիչը դարձավ ճապոնացի Միսաո Օկավան, այս անգամ կին, ով ծնվել է 1898 թվականին: