Բուլղարիայում ընթանում է «Մեծ Եվրոպա» շախմատային երկրորդ օփեն-մրցաշարը, որտեղ հանդես են գալիս նաև հայ գրոսմայստերներ:
Մրցաշարի երկրորդ տուրում Ավետիք Գրիգորյանը ոչ ոքի է խաղացել Իվերի Չիխլաձեի հետ: Նա վաստակել է 1,5 միավոր և զբաղեցնում է 37-րդ տեղը:
Տիգրան Պետրոսյանը, որը «Մեծ Եվրոպա» առաջին մրցաշարի հաղթողն է, պարտություն է կրել Մհալ Անուրագից և նահանջել 73-րդ տեղը: