Բաքուն կոչ է անում «հեռու մնալ ծայրահեղական մոտեցումներից» ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ հնարավոր տարբերակը Լեռնային Ղարաբաղի վերաինտեգրումն է Ադրբեջանի մյուս մասին»: Փետրվարի 2-ին Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ նման դիրքորոշում է հայտնել Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նա նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում փոփոխություններ չի կրել, եւ ԱՀ նախագահ Իլհամ Ալիեւը կրկին կհայտնի այն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ առաջիկա հանդիպման ժամանակ: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավարի, վերջերս զգացվում է միջազգային հանրության հետաքրքրության աճ ղարաբաղյան խնդրի կարգավորման հանդեպ, ինչն էլ «խթան է հանդիսանում հակամարտության կարգավորմանը հասնելու համար»: Միեւնույն ժամանակ Ա.Ազիմովը հաղորդել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի դիրքորոշումների տարբերությունը ակնհայտ է դարձել, եւ կողմերը պետք է ձեռնպահ մնան «ծայրահեղական մոտեցումներից»: Ըստ Ա.Ազիմովի, «Լեռնային Ղարաբաղը հանրապետության անբաժանելի մասն է, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտոնական Բաքվի համար քննարկումների առարկա չէ»: «Պնդել, որ այդ տարածքներն անջատվեն Ադրբեջանից, մի դիրքորոշում է, որն արմատապես կփոխի ներկա իրավիճակը եւ կհարվածի տարածաշրջանային անվտանգությանը»,-ասել է նա:



Անդրադառնալով խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավությանը հակամարտության գոտում` Ա.Ազիմովը նշել է, որ այդ հարցը կողմերը դեռեւս չեն քննարկել, սակայն դրան պետք է նախորդեն մի շարք պայմաններ, մասնավորապես, «Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատումը, ականզերծումը, փախստականների եւ բռնի տեղահանվածների վերադարձը տարածաշրջան, հաղորդակցման գծերի վերականգնումը»: «Ուժերի տեղակայումը կարող է 90 օրից մինչեւ 2 ամիս տեւել, իսկ կարող է նաեւ տեւական լինել: Բոլոր այդ հարցերը կարտացոլվեն եզրափակիչ համաձայնագրում»,-ամփոփել է Ա.Ազիմովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---