Հովհաննես Պողոս Երկրորդը կդասվի սրբերի շարքին

Հովհաննես Պողոս Երկրորդը կդասվի սրբերի շարքին

PanARMENIAN.Net - Հովհաննես Պողոս Երկրորդին վերագրվող երկրորդ հրաշագործությունը հաստատվել է, ինչն անհրաժեշտ էր նրան սրբերի շարքին դասելու համար, հայտնում է The Christian Post-ը: Երկրորդ հրաշքը, որը ճանաչել են բժշկական և աստվածաբանական հանձնաժողովները, Կոստա Ռիկայում բնակվող մի կնոջ ապաքինումն է: Նա ստացել էր գլխուղեղի լուրջ վնասվածք, սակայն Հովհաննես Պողոս Երկրորդի աղոթքներից հետո «անմեկնելի ձևով» ապաքինվել: Ըստ մամուլի, այս դեպքը տեղի է ունեցել 2011թ. մայիսին, երբ նա դասվեց Երանելիների թվին, հայտնում է Լենտա. ռու-ն:

Այս հրաշագործությունը պետք է ճանաչի նաև կարդինալներից ու եպիսկոպոսներից բաղկացած Սրբացման կոնգրեգացիան: Սրբացումը կարող է տեղի ունենալ արդեն հոկտեմբերի 20-ին, կիրակի օր:

Եթե Հովհաննես Պողոս Երկրորդը սրբացվի 2013 թվականին, ապա նա կդառնա առաջին սուրբը, որն արժանացել է այդ պատվին մահվանից ընդամենը 8 տարի անց:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---