Ազգային ժողովն այսօր կաշխատի առանց ընդմիջման

Ազգային ժողովն այսօր կաշխատի առանց ընդմիջման

PanARMENIAN.Net - Ազգային ժողովն այսօր կաշխատի առանց ընդմիջման: Արտահերթ նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրայամյանն առաջարկեց մինչև օրակարգային հարցերի սպառումը այն անցկացնել առանց ընդմիջման: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մնացել է 10 օրակարգային հարցի քննարկում:Առաջարկն ընդունվեց 87 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:

ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը մեկնարկել է հունիսի 17-ին, հունիսի 18-ի և հունիսի 19-ի նիստերը ևս անցկացվել են առանց ընդմիջման: Քննարկվել և հաստատվել են մի շարք օրենքների նախագծեր՝ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրին հարկային և մաքսային արտոնություններ տալու նախագիծը, Երկրապահի կարգավիճակի մասին, «Նվազագույն ամսեկան աշխատավարձի» մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և այլ նախագծեր:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---