Կազանի Ունիվերսիադայում Հայաստանը կներկայացնի մեկ աթլետ

Կազանի Ունիվերսիադայում Հայաստանը կներկայացնի մեկ աթլետ

PanARMENIAN.Net - Հուլիսի 6-17-ը Կազանում կայանալիք ամառային Ուսանողական խաղերում Հայաստանն աթլետիկայում կունենա մեկ ներկայացուցիչ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասել են Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայից, խաղերին կմասնակցի Արցախի պետական համալսարանի ուսանող Աշոտ Հայրապետյանը: Նա, ամենայն հավանականության, ելույթ կունենա 800 և 1500 մ մրցատարածություններում:

Մարզիկը Հայաստանի հավաքականի կազմում Բանսկա-Բիստրիցա (Սլովակիա) քաղաքում հունիսի 22-23-ը մասնակցելու է Եվրոպայի երրորդ լիգայի թիմային առաջնությանը:

Ունիվերսիադայում աթլետները մրցասպարեզ են ելնելու հուլիսի 7-12-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---