Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցի կտարվի Ս. Ստեփանոսի մասունքը

Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցի կտարվի Ս. Ստեփանոսի մասունքը

PanARMENIAN.Net - Հունիսի 23-ը Արագածոտնի թեմի Չքնաղ գյուղի Ս. Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն է: Այդ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Չքնաղի Ս. Ստեփանոս եկեղեցի կտարվի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում պահվող Ս. Ստեփանոս Նախավկայի մասունքը:

Ս. Պատարագի ընթացքում հավատացյալները հնարավորություն կունենան հաղորդակցվելու սրբի մասունքին և ստանալու օրհնություն, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---