Ն.Զոհրաբյանը՝ ԱԺ-ում. Հինգ օր այստեղ «ռեալիթի շոուներ» կազմակերպվեցին, որ բոլորդ սուրբ եք, և ով է այդ փողերը գողացել

Ն.Զոհրաբյանը՝ ԱԺ-ում. Հինգ օր այստեղ «ռեալիթի շոուներ» կազմակերպվեցին, որ բոլորդ սուրբ եք, և ով է այդ փողերը գողացել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ նախագահի ներկայացրած 2013 թ-ի հունվարի 25-ին ստորագրված «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիրը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հարց ուղղեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանին.

«Այն ժամանակ ուղղակի վարկավորվում էր, հիմա եկել ասում եք կանաց, ինչ է, որ անունը չդնեի՞ք կանանց ՓՄՁ աջակցության վարկ, չէինք հաստատելու»: Նա հետաքրքրվեց, թե ինչպիսի մեխանզինմեր են լինելու, որ նման համաձայնագրերի առումով Վերահսկիչ պալատի նախորդ տարվա հաշվետվության մեջ ներկայացված խնդիրները չլինեն: «Ինչ է արվում, որ նախորդի նման չլինի անադյունավետ։ Քանի անգամ եմ ասել, տրամադրեք այդ ցանկը, որ հասկանանք, թե ինչ օգուտ է տվել մեզ այդ վարկը, օրինակ՝ Արագածոտնի մազում չեմ նկատել որևէ դրական արդյունք, ես չգիտեմ, ում եք տալիս, մի օր ներկայացրեք ցանկը տեսնենք»,-ասաց նա։

Լիանա Հունանյանը նշեց, որ վարկերը չեն ուղղվելու միայն կին ձեռներեցներին: «Խոշոր առումով տարանջատում չկա։ Կանանց ձևակերպման առումով կարելի է ասել, որ ամբողոջությամբ գնալու է ՓՄՁ-ին, պարզապես կանանց նույնպես ներգրավելու են»,-ասաց նա։ Ֆիննասների փոխնախարարը չհամաձայնեց Լյովա Խաչատրյանի հետ, թե նախորդ ծրագրերն անարդյունավետ են եղել: Ցանկերի ներկայացնելու առումով փոխնախարարը նշեց. «Եթե ձեզ ցանկեր են պետք, թե ում են տրամադրված, ես ինչքան գիտեմ դա բանկային գաղտնիք է, եթե գաղտնիք չի, կտրամադրեն»: ԲՀԿ պատգամավորն արձագանքեց, որ մտավախությունն իրենը չէ, այլ Վերհասկիչ պալատի հաշվետվության ժամանակ արձանագրած չարաշահումներից է բխում:

Լիանա Հունանյանը նշեց, որ այդ վարկերը տրամադրվել էին ճգնաժամի ժամանակ, երբ ռիսկայնութունն ավելի բարձր էր: «Ռիսկային են եղել, բայց չենք մոռանում, որ դրանք գրավով են պահված եղել, և բյուջեին վնաս չէին կարող տալ»,- ասաց նա։ Մինչ այդ ծրագրով խորհրդատվությունների համար հատկավցող գումարների վերաբերյալ մտավախություն հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և ասաց. «Հինգ օր այստեղ ռեալիթի շոուներ կազմակերպվեց, որ բոլորդ սուրբ եք և ո՞վ է այդ փողերը գողացել»:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---