Արթուր Եդիգարյան. Ամեն ինչ կանեմ, որ «Կայրաթը» միշտ հաղթի

Արթուր Եդիգարյան. Ամեն ինչ կանեմ, որ «Կայրաթը» միշտ հաղթի

PanARMENIAN.Net - «Կայրաթ» ֆուտբոլային ակումբի նորեկների թվում են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը և Կարագանդայի «Շախտյորի» հարձակվող Վիտալի Լին: Եդիգարյանի հետ պայմանագիրը նախպատեսված է 2,5 տարով: Հայ ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու 27 համարի մարզաշապիկով: «Ես այս ակումբ պետք է տեղափոխվեի դեռ ձմռանը, սակայն այն ժամանակ չստացվեց: Իսկ հիմա ես «Կայրաթի» խաղացող եմ և կանեմ ամեն ինչ, որ իմ թիմը միշտ հաղթի: Ես այս թիմն եմ ընտրել նաև այն պատճառով, որ այն մարզում է Վլադիմիր Վայսը: Մենք ծանոթ ենք իրար ու լավ հարաբերություններ ունենք»,- Եդիգարյանի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը: Կիսապաշտպանը խոստովանել է, որ թիմում իրեն շատ լավ են ընդունել:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---