Ալի Համենեիի ներկայացուցիչը Թավրիզում Լեռնային Ղարաբաղի դեմ ջիհադի կո՞չ է անում28 հունիսի 2013 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Թավրիզում Ալի Համենեիի ներկայացուցիչ այաթոլա Մուջթահիդ Շաբիստարին «Հանուն Ղարաբաղի ազատագրման» ադրբեջանական դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղը պետք է վերադարձնել Ադրբեջանին: «Լեռնային Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանին Իրանի պաշտոնական դիրքորոշումն է, և Իրանը պատրաստ է աջակցել մահմեդականներին Լեռնային Ղարաբաղում»,-ասել է Շաբիստարին: «Ղարաբաղը, ինչպես և Պաղեստինը, իսլամական աշխարհի մաս է: Մենք խայտառակ ենք համարում այն փաստը, որ անբաժան մահմեդական տարածքները զավթված են»,-ասել է նա, հայտնում է Salamnews.org-ը: «Պետք չէ հույսը դնել միայն աղթոքի ու աղերսի վրա: Պետք է գործել: Հայրենասիրության ոգին պետք է հաղթանակի ողջ իսլամական աշխարհում, հատկապես շիաներով բնակեցված երկրներում՝ Իրանում և Ադրբեջանում»,-ասել է Շաբիստարին: Ուշագրավ «Դեռևս վաղ է այդ մասին խոսելը»,–ասել է նա Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության | Փաշինյանն ու Վերման քննարկել են սահմանազատման գործընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումնը ԿԳՄՍ նախարարը Գերմանիայում քննարկելու է գործակցության հեռանկարներն ակադեմքաղաքի կառուցման շրջանակում Նախատեսվում են նաև հանդիպումներ մշակույթի և սպորտի ոլորտային պատասխանատուների հետ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պատռել են ՌԴ դրոշը և պոկել զինանշանը Զբոսայգու տնօրենությունը հերքում է, որ «Փառքի ծառուղին» իրենց է պատկանում Մինասյան․ Տևական ժամանակ է՝ իշխանությունը տարբեր ձևերով հարձակվում է ՀՅԴ-ի վրա Բաբայանն ասել է, որ մարդկանց առաջարկել են ասել, թե հավաքին մասնակցելու համար գումար է բաժանվել, որպեսզի իրենց ազատ արձակեն |