Ղարաբաղի եւ Կոսովոյի հակամարտությունները չի կարելի կարգավորել նույն մեթոդներով20 փետրվարի 2006 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի տարբեր երկրներում գոյություն ունեցող հակամարտությունները սկսվեցին նրանից, որ սահմանները պետությունների միջեւ որոշվել էին Երկրորդ Աշխարհամարտից առաջ եւ դրա ժամանակ: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ սահմանները առավել մեծ խոչընդոտ դարձան: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն: «Նույնը կարելի է ասել նաեւ Հարավսլավիայի մասին: Սակայն դրանով նմանությունը սահմանափակվում է: Ղարաբաղյան հակամարտությունը չի կարելի լուծել այնպես, ինչպես Կոսովոյինը: Դա կլինի լուծման իմիտացիա: Յուրաքանչյուրն ունի կարգավորման իր ուղին: Բացի այդ, բանակցությունները Կոսովոյի շուրջ նոր են սկսվում, դուք արդեն բավական երկար ճանապարհ եք անցել: Գուցե Կոսովոյի խնդիրը լուծվի ղարաբաղյանի նմանությամբ»,-նկատել է Հ.Տալվիտիեն: Նրա խոսքերով, երբ Ֆինլանդիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն էր 1995-1996 թթ. բանակցային գործընթացին մասնակցում էր նաեւ Լեռնային Ղարաբաղը: Սկսած 1997 թվականից բանակցություններն ընթանում են միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: «Ես գտնում եմ, որ երբ լուծվում է ժողովրդի ճակատագիրը, նրա կարծիքը պետք է լսելի լինի: Ես կարծում եմ, որ երբ ժամանակը գա, Հայաստանը բանակցություններում հանդես կգա Լեռնային Ղարաբաղի հետ միասին»,-ասել է դիվանագետը: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Արդբեջանի Ռամբույեում տեղի ունեցած վերջին հանդիպմանը, ապա Տալվիտիեն գտնում է, որ ակնկալիքները դրանից չափազանց մեծ էին: «Կարեւորն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները եւ երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել եւ շարունակել բանակցությունները: Ես համոզված եմ, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի եւ փոխզիջումն ամեն դեպքում անխուսափելի է»-ընդգծել է Հ.Տալվիտիեն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ–ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը Նշվել է, որ ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել Իսրայելը հայտարարել է՝ Պաղեստինի ճանաչումը ՀՀ կողմից լուրջ հետևանքներ կունենա Նշվել է, որ դա բացասաբար կանդրադառնա Իսրայելի հետ հարաբերությունների վրա Սպորտային, էլեկտրական ու Porsche-ի գենետիկ կոդերով. Porsche Yerevan-ը ներկայացրել է Taycan-ի նոր սերունդը Ընթացքի ավելի մեծ պաշար և ավելի արագ լիցքավորում. Taycan-ի առաջին սերնդի վերափոխումը ԱԳ փոխնախարար․ Շարունակում ենք հնարավոր քայլերն անել ԼՂ–ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար Նա իր ելույթում նշել է, որ Հայաստանն անկախությունից ի վեր բազմիցս բախվել է փախստականների խնդրին |