Քաղաքագետ. Մաքսային միությանը միանալու հեռանկարներ Հայաստանը չունի. առաջարկ չի եղել

Քաղաքագետ. Մաքսային միությանը միանալու հեռանկարներ Հայաստանը չունի. առաջարկ չի եղել

PanARMENIAN.Net - Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ Հայաստանն իրականում կանգնած չէ Եվրամիությանը կամ Եվրասիական միությանը միանալու ընտրության առաջ և այդ կառույցներից մեկին միանալու որևէ հեռանկար այս պահին չունի: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նա կարծիք հայտնեց, որ Հայաստանը կարող է համագործակցել այդ կառույցների հետ, ինչի փորձը արվում է:

Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձավ նաև ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայանգրի բանակցություներին ու Մաքսային միության հետ հնարավոր համագործակցությանը: Նա նշեց, որ Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները վատ ընթացք չունեն և 50%-ից ավելի հավանական է, որ Վիլնյուսում` Արևելյան համագործակցության գագաթաժողովին, փաստաթուղթը կնախաստորագրվի: Նա նշեց, որ սրանով կդրվի գործընթացի սկիզբը:

Ինչ վերաբերում է Մաքսային միությանը միանալու հեռանկարներին, ապա, ըստ քաղաքագետի, դրանք գոյություն չունեն, քանի որ Հայաստանին ոչ մի երկիր չի առաջարկել անդամակցել այդ կառույցին: Իսկանդարյանը նշեց, որ այս պահին մշակվում են ոչ թե Մաքսային միության ներսում, այլ կառույցի հետ համագործակցության ձևեր:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---