Նոր մրցաշրջանում Յուրա Մովսիսյանը հանդես կգա 10 համարի մարզաշապիկով

Նոր մրցաշրջանում Յուրա Մովսիսյանը հանդես կգա 10 համարի մարզաշապիկով

PanARMENIAN.Net - Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նոր մրցաշրջանում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով, որն ազատվել էր Արտյոմ Ձյուբայի «Ռոստով» տեղափոխվելուց հետո:

Նախորդ մրցաշրջանում Մովսիսյանը հագնում էր 12 համարի շապիկ:

«Նոր մրցաշրջան և նոր համար: Անհամբեր սպասում եմ «Սպարտակի» հաջող մեկնարկին: 10-րդ համարը կրելու եմ հպարտությամբ»,- ասել է Մովսիսյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---