Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

PanARMENIAN.Net - Նախօրեին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատան տարածքում այրվել է մոտ 5500 քմ խոտածածկ տարածք, Բյուրական գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ, Շիրակի մարզի Իսահակյան գյուղինհարակից արտերում` 1 հա խոտածածկ տարածք և 70 քմ ցորենի արտ, Գուսանագյուղ գյուղում՝ 1 հա հնձած անասնակեր, Արմավիրի մարզի Շահումյան գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 4 հա ցորենի արտ, Երևանի Շահումյանի գերեզմանատանը՝ մոտ 1000 քմ և Լեփսիուսի 6-րդ փողոցին հարակից գերեզմանատան մոտակայքում՝ 3000 քմ խոտածածկ տարածք և կուտակված աղբ (մոտ 4 խմ):

ԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---