Տրայան Հրիստեա. ՀՀ-ում մարդու իրավունքների ռազմավարության ընդունումը երկար սպասված քայլ էր

Տրայան Հրիստեա. ՀՀ-ում մարդու իրավունքների ռազմավարության ընդունումը երկար սպասված քայլ էր

PanARMENIAN.Net - Եվրամիությունը Հայաստանի հետ ակտիվ երկխոսության մեջ է, որը զուգակցվում է այն էական աջակցությամբ, որը տրամադրվում է ՀՀ-ին, ասում է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության դրույթների և ռազմավարության գործողությունների ծրագրի իրականացման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստում նա ընդգծեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունն այն արժեքն է, որը մարմնավորվում է Եվրամիության բազմազան փաստաթղթերը: Դեսպանը նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքների ռազմավարության ընդունումը երկար սպասված քայլ էր: Անդրադառնալով հանձանաժողովի նախատեսած մշտադիտարկումներին, նա ասաց, որ դա ևս շատ կարևոր քայլ է: «Հուսով ենք, որ սա կլինի թափանցիկ գործընթաց: Ես ցանկանում են պետական արդյունավետ մեխանիզմների ապահովման հարցում հաջողություն մաղթել»,- ասաց Տրայան Հրիստեան:

Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Օլեքսանդր Պավլյուկն իր հերթին նշեց, որ այս հանձնաժողովի ստեղծումը համընկնում է ԵԽ Նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության հետ ու ԵՄ ստանդարների հզորացումը ՀՀ նախագահության գերակայություններից մեկն է: «Սա հնարավորություն է տալիս վերահաստատել երկրի հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը: Սա մարդու իրավունքների չափանիշների իրականացման համար կարևոր քայլ է: Մենք կուզենայինք տեղեկացված լինել հանձնաժողովի աշխատանքներին, հուսով ենք դրանք կլինեն թիրախային»,- ասաց Պավլյուկը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինն իր ելույթում նշեց, որ մարդու իրավունքերի խնդիրն իրենց գրասենյակի մանդատի անբաժանելի մասն է և այս ոլորտում փորձում են բավական լրջորեն և սրտորեն աշխատել եվրոպացի գործընկերների հետ: «Մարդու իրավունքների խնդիրը անկախ երկրից, ամնեկարևորներից մեկն է: Մաղթում եմ այս հանդիպանը ամենայն հաջողություն: Իմ գրասենյակը կապահովի անհրաժեշտ աջակցությունը»,- ասաց նա:

Նշենք, որ հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ նախագահի 2013թ-ի փետրվարի հրամանագրով` Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի բարելավման նպատակով: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության համաձայն՝ գործողությունների ծրագրի իրականացումը վերահսկելու նպատակով կազմված հանձնաժողովը պետք է կանոնավոր կերպով անցկացնի գործողությունների մոնիթորինգ և դրա արդյունքները համեմատի ՄԻՊ գրասենյակի անցկացրած մոնիթորինգի հետ: Դրա հիման վրա կներկայացվեն առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն Գործողությունների ծրագրի վերանայման ժամանակ:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---