Արամ Խաչատրյանի անվան եռյակը ներկայացրել է Հայաստանը Վիլնյուսի «Մշակութային գիշեր» փառատոնում

Արամ Խաչատրյանի անվան եռյակը ներկայացրել է Հայաստանը Վիլնյուսի «Մշակութային գիշեր»  փառատոնում

PanARMENIAN.Net - Հուլիսի 5-ին Վիլնյուսում տեղի ունեցավ «Մշակութային գիշեր» միջոցառումը, որին մասնակցեց նաև Հայաստանը: Արվեստի և մշակույթի այս փառատոնը Լիտվայում անցկացվում է արդեն 7-րդ անգամ: Այս տարի «Մշակութային գիշերը» հանդիսացավ ԵՄ-ում Լիտվայի նախագահության ստանձման կապակցությամբ իրականացվող գլխավոր մշակութային միջոցառումը: Մեկ գիշերվա ընթացքում լիտվացի և տարբեր երկրներից ժամանած շուրջ 700 մասնակիցներ իրենց արվեստն էին ցուցադրում Վիլնյուսի Հին քաղաքի համերգային դահլիճներում, թանգարաններում, ցուցասրահներում, հրապարակներում, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հայաստանը այս փառատոնին ներկայացրեցին «Արամ Խաչատրյանի անվան եռյակը», որը գիշերվա ընթացքում Վիլնյուսի քաղաքային համերգասրահում հանդես եկավ Ա. Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված երկու համերգով, և դիզայներ ու քանդակագործ Առնո Կուռը (Սաշա Ղալեչյանը) «Տես քեզ հայերեն» նախագծով: Լիտվայի հանդիսատեսը մեծ ջերմությամբ ընդունեց հայ արվեստագետներին: Միջոցառումը իրականացվել է Հայաստանի մշակույթի նախարարության և Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

 Ուշագրավ
---