ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԳՐԱՆՑԵԼ Է 11 ԹԵԿՆԱԾՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՆ

PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) գրանցել է 11 թեկնածու պետության ղեկավարի պաշտոնին: Դրանք են` գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանը, «Հեռանկար» ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանը, Հայաստանի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազգային միասնություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ազգային-ժողզովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Կոմկուսի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը, «Հանրապետություն» կուսակցության Քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության առաջնորդ Գառնիկ Մարգարյանը: Միեւնույն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է գրանցել Ազգային եւ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին որպես պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու: ԿԸՀ-ի նախագահ Արտակ Սահրադյանի խոսքերով, այդ որոշումը ընդունվել է ելնելով նրանից, որ Ր.Հովհաննիսյանը Հայաստանի քաղաքացի է հանդիսանում 2001 թվականից: Իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի նախագահ կարող է դառնալ այն անձը, որն արդեն 10 տարի է ինչ հանդիսանում է ՀՀ քաղաքացի: Նշենք, որ հունվարի 17-ին ՀՀ Բողոքարկման դատարանը կքննարկի Ր.Հովհաննիսյանի հայցը 1991 թվականից իր հայկական քաղաքացիությունը ճանաչելու խնդրանքով: Դրական արդյունքի դեպքում ԿԸՀ-ի որոշումը կարող է վերանայվել, քանի որ նախագահի թեկնածուների գրանցման ժամկետը ավարտվում է հունվարի 20-ին:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---