Իրանի նախագահը ափսոսանք է հայտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհերի կապացությամբ

Իրանի նախագահը ափսոսանք է հայտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհերի կապացությամբ

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին ափսոսանք է հայտնել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով զոհերի կապացությամբ, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը: «Սիրիայի իրավիճակը և անմեղ մարդկանց մահը քիմիական զենքի կիրառման հետևանքով շատ ցավալի է»,-ասել է Ռոուհանին:

Նա նշել է, որ Իրանը «վճռականորեն դատապարտում է քիմիական զենքի կիրառումը» և կոչ է արել զերծ մնալ այն կիրառելուց, հատկապես Սիրիայում:

Սիրիայի ազգային ընդդիմության կոալիցիան պնդում է, որ զոհերի թիվը հասնում է 1,3 հազարի:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---