Կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառավարման խորհուրդ

Կստեղծվի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառավարման խորհուրդ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի թիվ 856-Ն որոշմամբ կստեղծվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառավարման խորհուրդ: Նույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն նաև գյուղատնտեսության բնագավառի հասարակական կազմակերպությունների կամ այլ գործարար միավորումների առնվազն երկու ներկայացուցիչ:

Թեկնածուների դիմումներն այսօրվանից կարող են ներկայացվել: Դիմումների ընդունման համար սահմանված է երկշաբաթյա ժամկետ, հայտնում է ԳՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---