Երևանում անցկացվել է առաջին «Ձմերուկային հրավառությունը»

Երևանում անցկացվել է առաջին «Ձմերուկային հրավառությունը»

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում Կարապի լճի շրջակայքում առաջին անգամ անցկացվել է «Ձմերուկային հրավառություն» խորագրով ժամանցային միջոցառում: Միջոցառման շրջանակում կազմակերպվել էին խաղային մրցույթներ, որին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հայկական էստրադայի ներկայացուցիչներ, ովքեր ձմերուկ են կտրատել և հյուրասիրել բոլորին:

Մասնագիտացած տարբեր կազմակերպություններ էլ ցուցադրել են ձմերուկից պատրաստված հետաքրքիր կոմպոզիցիաներ, նաև մրցել միմյանց հետ՝ ամենահետաքրքիրն ու լավագույնը ճանաչվելու համար: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ միջոցառման գլխավոր նպատակը մայրաքաղաքում հանգիստն անցկացնողների համար հետաքրքիր և հիշարժան ժամանց ապահովելն է, հայտնում ենԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կազմակերպիչները նաև նշել են, որ միջոցառմանը ամենամեծ ձմերուկով ներկայացած մասնակիցը արժանանալու է հետաքրքիր անակնկալի։«Ձմերուկային հրավառության» երաժշտական ռիթմերն ապահովվել են DJ-ի մատուցած երաժշտական համարներով:Նշենք նաև, որ Երևանի քաղաքապետարանը միջոցներ էր ձեռնարկել միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

16  24.08.13 - Կարապի լճում անցկացվեց «Ձմերուկային հրավառություն» ժամանցային միջոցառումը
 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---