Նախախորհրդարան․ Կոմիտասի 5-ում բերման ենթարկված ակտիվիստներին ազատ են արձակել

Նախախորհրդարան․ Կոմիտասի 5-ում բերման ենթարկված ակտիվիստներին ազատ են արձակել

PanARMENIAN.Net - Կոմիտասի 5-ում փողոցը փակելու արդյուքնում բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել: Այս մասին տեղեկացնում է «Նախախորհրդարանի» քարտուղարությունը։ Հիշեցնենք, որ ակտիվիստները կրկին ակցիա էին կազմակերպել, որի ընթացքում նստել էին Կոմիտասի պողոտայի երթևեկելի մասում ու փակել երթևեկությունը։ Ոստիկանները փորձել էին ցրել ցուցարարներին, ինչի արդյունքում նրանց ու ցուցարարների միջև քաշքշուկ էր սկսվել։ Ակտիվիստներից մի քանիսին բերման էին ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Կոմիտասի 5-ում առավոտյան կրկին վերսկսվել էր շինարարությունը: Շինհրապարակում ծանր տեխնիկա էր աշխատում: Նշենք, որ երկու օր առաջ պատկան մարմինների կողմից շինարարությունը 5 օրով դադարեցնելու մասին խոստում էր տրվել, դատարանի կողմից, որպեսզի այս հարցը քննարկվի, բայց շինարարություն իրականացնող կազմակերպությունը խախտել էր պայմանավորվածությունը:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---