Գիշերը քաղաքապետարանի դիմաց նստացույցին մասնակցող երկու ակտիվիստի ծեծի են ենթարկել

Գիշերը քաղաքապետարանի դիմաց նստացույցին մասնակցող երկու ակտիվիստի ծեծի են ենթարկել

PanARMENIAN.Net - Քաղաքապետարանի դիմաց արդեն մի քանի շաբաթ ընթացող նստացույցին մասնակցող երկու ակտիվիստի՝ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն Տեր-Գրիգորյանին, երեկ գիշերը՝ ժամը 01։30-ի սահմաններում, «Արարատ» հյուրանոցի հարևանությամբ ծեծի են ենթարկել։ Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին պատմեց ակտիվիստներից Բաբկենը։

«Տուն էինք գնում նստացույցից։ Գրիգոր Լուսավորիչ փողոցով իջնում էինք, Ամերիա բանկի մոտ 3-4 հոգի էին կանգնած, մոտեցան, հարցրին՝ նստացույցից մասնակի՞ց ենք․ ասացինք՝ ոչ։ Հասանք «Արարատ» հյուրանոց, ևս մոտ 4 հոգի մոտեցան, նույն հարցը տվեցին»,- ասաց Բաբկենն ու հավելեց, երբ ինքն ու Միհրանը կրկին նույն՝ «ոչ» պատասխանը տվեցին, առաջին երեք հոգին էլ միացան։

«Նրանք ասացին «այո»։ Միացան ու սկսեցին մեզ ծեծել, հայհոյել։ Ասում էին՝ «մեր հերերի՞նք եք ուզում բան ասել»,- պատմեց Բաբկենը։

Ակտիվիստի խոսքով, նրանց վրա հարձակվողները վերցրել են իր անձնագիրն ու հեռախոսն ու սպառնացել։ Բաբկենի համոզմամբ ՝ «ակնմհայտ էր, որ հարձակումը քաղաքական ենթատեքստ ուներ»։

«Զոռով կարողացա ինձ փողոց գցել, մեքենաները սկսեցին կանգնել, նրանք փախան»,- ասաց երիտասարդը՝ նշելով, որ երկուսն էլ մարմնական վնասվածքներ են ստացել, բայց կոտրվածքներ չունեն։

Երիտասարդները դեպքի առթիվ արդեն հաղորդագրություն են թողել ոստիկանությունում, բայց բացատրություն դեռ չեն գրել։ Դա կանեն այսօր կամ վաղը՝ փաստաբանի ներկայությամբ։ Տեր-Գրիգորյանը նաև նշեց, որ՝ լինելով Ֆրանսիայի ու ԱՄՆ քաղաքացի, դիմելու է տվյալ դեսպանատններ, որտեղ կտեղեկացնի քրեական հանցագործության մասին։

Հիշեցնենք, որ արդեն մի քանի շաբաթ է ակտիվիստենրը Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց են անցկացնում։ Նրանք պահանջում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ու «ԵրևանՏրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---