Սիրիայում հակամարտության պատճառով 7 մլն մարդ փախստական է դարձել

Սիրիայում հակամարտության պատճառով 7 մլն մարդ փախստական է դարձել

PanARMENIAN.Net - Իրաքի հյուսիսում գտնվող փախստականների ճամբարները չեն կարողանում ընդունել սիրիացի փախստականների հոսքը: Միայն վերջին երկու շաբաթում, երբ եռամսյա դադարից հետո սահմանը կրկին բացվեց, այն հատել է 40 հազար մարդ, հիմնականում սիրիացի քրդեր:

Ընդամենը հակամարտության սկզբից ի վեր այդ սահմանամերձ շրջանում ժամանակավոր ապաստան են գտել Սիրիայի շուրջ 200 հազար քաղաքացիներ: Հորդանանի Դոմիզ ճամբարում այսօր երեք անգամ ավելի շատ մարդ է ապրում, քան այն կարող է ընդունել: Կարելի է ասել, որ վրանների 10 տոկսում երկուական ընտանիք է բնակվում:

Կյանքի նորմալ կենսապայմաններ ստեղծելու համար միջոցները չեն բավարարում: ՄԱԿ Փախստականների գծով վարչության գերագույն հանձնակատարի սիրիական ներկայացուցչության ղեկավար Տարիկա Քուրդին ասել է. «Մենք խնդրել ենք միջազգային կազմակերպություններից շուրջ 250 մլն դոլար, իսկ ստացել ենք միայն 70 մլն դոլար», հայտնում է euronews-ը:

Ըստ ՄԱԿ տվյալների, 2011թ. մարտից Սիրիայում հակամարտության պատճառով 7 մլն մարդ փախստական է դարձել՝ դա Սիրիայի բնակչության մոտ մեկ երրորդն է: 5 մլն ստիպված է եղել լքել իր քաղաքը կամ գյուղը և տեղափոխվել երկրի առավել անվտանգ շրջաններ, 2 մլն ապաստան է գտել հարևան երկրներում: Նրանց մեծ մասը կանայք են ու երեխաներ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---