Մարատ Մուսին. Ահաբեկչական ճամբարները Սիրիայում գլխավորում է Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը

Մարատ Մուսին. Ահաբեկչական ճամբարները Սիրիայում գլխավորում է Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը

PanARMENIAN.Net - Սիրիայում ԱՊՀ-ից գրոհայինների պատրաստման ճամբարները գլխավորում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը: Ընդհանուր առմամբ գրոհայինների կողմից Սիրիայում կռվում են ԱՊՀ հազարավոր քաղաքացիներ՝ միայն ռուսաստանցիները 4 000 են, իսկ ադրբեջանցիները գրոհայինների ճամբարներում այնքան շատ են, որ «խրցերով են մեռնում»: Այդ մասին «Նեյրոմիր-ՏՎ»-ին տված հարցազրույցում հայտարարել է վերջերս Սիրիայից վերադարձած փորձագետ Մարատ Մուսինը: Մեկնաբանելով քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունները Դամասկոսի արվարձան Ջոբարում՝ փորձագետն ասաց, որ կառավարական զորքերի կողմից քիմիական գրոհ չի եղել, հակառակը, հենց գրոհայիններն են քիմիական զենք կիրառել: Ընդ որում գրոհայիններն արդեն տիրապետում են քիմիական զենքի արտադրության տեխնոլոգիային:

Մուսինը նշել է, որ Արևմուտքը առաջ է մղում Սիրիայում ահաբեկիչների վերնախավին: «Երբ բարձր մակարդակի պրոֆեսիոնալները հայտնվեն վերնախավում, մյուսներն, անշուշտ, պոչները կքաշեն»,-ասել է նա: Փորձագետը նշել է. «ԱՊՀ-ից գրոհայինների պատրաստման ճամբարները գլխավորում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը»: ԱՊՀ քաղաքացիների մեծ մասը, որոնք կռվում են նախագահ Ասադի հակառակորդների ճամբարում, հիմնականում Սիրիայում են հայտնվում Թուրքիայի տարածքով: «ԱՊՀ քաղաքացիները Սիրիա են ներթափանցում Թուրքիայի տարածքով: Սկզբում նրանց մի թուրք է դիմավորում, որը տանում է նրանց սահման, որտեղ արդեն խմբեր են հավաքվում: Տաքսին մոտենում է , տանում է նրանց անհրաժեշտ կետերը, որտեղից արդեն իրենք պետք է հատեն սահմանը: Հետո մոտենում է թուրքական ոստիկանական մեքենան, հավաքում է փաստաթղթերը, տանում է բաժին, սկանավորում է դրանք, վերադառնում է ու հետ հանձնում: Երբ նրանք հատում են սահմանը, նրանց դիմավորում են ղրղզները՝ նրանք ռուսերեն են խոսում»,-ասել է Մուսինը:

Հետո ԱՊՀ քաղաքացիները հայտնվում են գրոհայինների ճամբարում: «Այնտեղ շատ են ադրբեջանցիները: Ո՞վ է մեզ մոտ շուկայում կանգնում: Մեր խաղաղ առևտրականները: Նրանք հիմա Ջոբարում խրցերով են զոհվում: Հիմա բոլոր ստահակներն այնտեղ են»,-ասել է Մուսինը: Նա նշել է, որ Սիրիայում ամենաաղմկահարույց հանցագործությունները ռուսաստանցիներն են անում՝ Հյուսիսային Կովկասից: «Հիմա Սիրիայում մեզ համար ահաբեկիչ առաջնորդներ են պատրաստում, որոնք հետո Ռուսաստան են վերադառնալու»,-գտնում է փորձագետը: Վերջերս ԶԼՄ-ները մի շարք փաստեր են հաղորդել Սիրիայում ադրբեջանցի ահաբեկիչների մահվան մասին: Ապրիլի սկզբին թուրքական կայքերը հայտնեցին, որ Սիրիայում արդեն 30 ահաբեկիչ է զոհվել Ադրբեջանից: Ըստ ադրբեջանցի հակամարտագետ Արիֆ Յուհուսի, Սիրիայում, Աֆղանստանում ու Պակիստանում կռվում են շուրջ 300 իսլամիստներ Ադրբեջանից: Ընդ որում, միայն Սիրիայում, ըստ Fakthaber-ի, կռվում են մոտ 100 ադրբեջանցի ահաբեկիչներ: Հենց իրենք՝ ադրբեջանցի ահաբեկիչները ինտերնետում ջիհադի կոչով իրենց տեսագրություններն են զետեղել: Միջազգային ահաբեկչական խմբավորումների ու Ադրբեջանի կապերը սերում են 1990-ականների սկզբից, երբ ադրբեջանական բանակը, պարտություն կրելով ԼՂՀ դեմ իր սանձազերծած ագրեսիայի ժամանակ, նահանջում էր, մեծ կորուստներ կրելով:

Փորձելով փրկել իրավիճակը՝ ադրբեջանական ղեկավարությունը Հեյդար Ալիևի գլխավորությամբ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ պատերազմում ներգրավեց միջազգայն ահաբեկիչներին ու ծայրահեղական խմբավորումների անդամներին Աֆղանստանից (Գյուլբեդին Հեքմատիյարի խմբավորում), Թուրքիայից («Գորշ գայլեր» և այլն). Չեչնիայից (Բասաևի, Ռադուևի խմբավորումները), ինչպես նաև որոշ այլ տարածաշրջաններից:

Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ահաբեկչական ու ծայրահեղական գործունեությանը Ռուսաստանում, Աֆղանստանում ու Սիրիայում: Բուն Ադրբեջանում այդ հանրապետության քաղաքացիները, որոնք քրեական պատասխանատվության են կանչվել Աֆղանստանում «անօրնական զինված կազմավորումներին» մասնակցելու համար, դատապարտվում են ազատազրկման աննշան ժամկետների:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---