Եգիպտոսում սկսել են ցմահ բանտարկել «Մահմեդական եղբայրներին»

Եգիպտոսում սկսել են ցմահ բանտարկել «Մահմեդական եղբայրներին»

PanARMENIAN.Net - Եգիպտական դատարանը սեպտեմբերի 4-ին «Մահմեդական եղբայրներ» շարժման 11 անդամների դատապարտել է ցմահ բանտարկության հակակառավարական անկարգություններին մասնակցելու համար, որոնք տեղի են ունեցել Սուեց քաղաքում անցած ամիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունյը՝ »Ֆրանս պրեսի» վրա հղումով:

Ամբաստանյալները մեղադրվում էին զենքի ու զինծառայողների հանդեպ բռնի գործողությունների կիրառման համար Սուեցում 2013թ. օգոստոսի 14-ի անկարգությունների ժամանակ:

Իսլամիստական կազմակերպության ևս 45 անդամներ դատապարտվել են 5 տարվա ազատազրկման: Ութը ճանաչվել են անմեղ: Նախօրեին «Մահմեդական եղբայրների» գործունեության արգելման մասին հարցապնդում է ստացել Եգիպտոսի նախարարների կաբինետը կառավարությանը կից Փորձագետների խորհրդից;

Շարժման անդամների ձերբակալությունները սկսվեցին նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկումից հետո, ռազմական հեղաշրջման հետևանքով: Ինքը Մուրսին, ինչպես հետագայում նաև «Մահմեդական եղբայրների» առաջնորդները, հայտնվեցին Կահիրեի բանտում: Մուրսին մեղադրվում է ՀԱՄԱՍ շարժման հետ համագործակցության և 2011թ. բանտից նրանց փախուստին աջակցելու մեջ:

Տասնամյակներ շարունակ «Մահմեդական եղբայրներն» օրենքից դուրս են եղել Եգիպտոսում, և միայն Հոսնի Մուբարաքի ռեժիմի անկումից հետո ներկայացան աշխարհին որպես լավ կազմակերպված քաղաքական ուժ:

«Մահմեդական եղբայրների» առաջնորդներցի մեկը՝ Մուհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012թ., երբ պաշտոնից հեռացավ Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց փլուզել երկրի տնտեսությունը և փորձեց շարիաթի օրենքներ սահմանել: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականներն իրազեկեց Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ:

Մոհամմեդ Մուրսին դատարանի առջև կկանգնի ընդդիմադիր ցուցարարներին սպանելու կոչերի համար, հայտարարել է Եգիպտոսի պետական դատախազը: Մեղադրանքները կապված են Կահիրեի նախագահական պալատի մոտ տեղի ունեցած բախումներին անցյալ տարվա դեկտեմբերին, երբ 7 մարդ զոհվեց, հայտնում է ВВС-ին:

Նույն մեղադրանքներով դատարանի առջև կկանգնի «Մահմեդական եղբայրներ» շարժման ևս 14 անդամ: Դատական նիստի ամսաթիվը հայտնի կդառնա ավելի ուշ: Մինչ այդ տապալված նախագահին մեղադրում էին «կալանավորների, սպաների ու զինվորների կանխամտածված սպանության մեջ»: Այդ մեղադրանքները վերաբերում են 2011թ. Կահիրեում բանտի վրա հարձակմանը, որի ժամանակ ազատ արձակվեցին Մուրսին ու «Մահմեդական եղբայրների» մյուս առաջնորդները:

Մուրսին նաև մեղադրվում է բանտից ապստամբության ընթացքը ծրագրելու մեջ, երբ տապալվեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ դավադրության կազմակերպման մեջ: Մեկ տարի առաջ Գազայի հատվածում ամենուր հսկայական պաստառներ հայտնվեցին ՀԱՄԱՍ-ի շարժման առաջնորդ Իսմաիլ Հանիայի և Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամմեդ Մուրսիի պատկերով, ժպիտները դեմքներին և եգիպտական բուրգերի ֆոնի վրա ձեռքսեղմումով:

Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին:

«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---