Ահաբեկիչներն Աֆղանստանում զգալիորեն ակտիվացել են կոալիցիայի զորքերի հիմնական մասի հեռանալու շեմին![]() 13 սեպտեմբերի 2013 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Ականապատ մեքենա է պայթել Աֆղանստանի արևմուտքում գտնվող Հերատ քաղաքում՝ ԱՄՆ հյուպատոսության մոտ սեպտեմբերի 13-ին, հայտնում է Associated Press-ը: Ըստ ոստիկանության, պայթեցված մեքենան գտնվում էր դիվանագիտական ներկայացուցչությունից 60 մետր հեռավորությամբ: Պայթյունի հետևանքով առնվազն երկու մարդ զոհվել է, մոտ 20-ը` վիրավորվել, հայտնում է Xinhua գործակալությունը: Գավառի նահանգապետ Սաիդ Ֆազուլլա Վահդին հայտնել է, որ պայթյունից հետո հյուպատոսության շրջանում անվտանգության աշխատակիցների և ենթադրյալ գրոհայինների միջև փոխհրաձգություն է սկսվել: ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտնել է, որ Հերատում ԱՄՆ հյուպատոսության դեմ ահաբեկչական գործողության հետևանքով ամերիկացի քաղաքացիների թվում տուժածներ չկան: ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, հարձակումը կատարվել է տեղի ժամանակով 05:30-ին: Ըստ ամերիկյան տվյալների, դիվանագիտական ներկայացուցչությանը դարպասներին անհայտներով բեռնատար է մոտեցել, որոնք՝ դուրս ցատկելով մեքենայից, կրակ են բացել, «հնարավոր է, նռնականետներից և ինքնաձիգմերից»: «Դրանից հետո բեռնատարը պայթել է՝ լուրջ վնասվածք հասցնելով դարպասներին»,- հայտնել է ամերիկացի դիվանագետը: Անվտանգության ուժերի ներկայացուցիչները պատասխան կրակ են բացել և հարձակումը հետ է մղվել: Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն, բայց, կարծես, հարձակվողներից ոմանց մարմիններին պայթուցիկ սարքեր էին ամրացված»,- ասել է նա: Այժմ աֆղանական անվտանգության ուժերը որոնում են գրոհայիններին: Ասվում է, որ ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը, հայտնում է ITAR-TASS-ը: Աֆղանական «Տոլո» հեռուստաալիքը ուղիղ եթերով կադրեր է ցույցադրել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները պատահարի վայրից տեղափոխում տուժածների դիերը: Հեռուստամեկնաբանը նշել է, որ Թալիբների նոր ակցիան ապացուցում է՝ որքան մոտենում է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի հիմնական ուժերի հեռանալու ժամկետը, այնքան ահաբեկիչներն ակտիվանում են, այդ թվում նաև նախկինում համեմատաբար հանգիստ հյուսիսային և արևմտյան գավառներում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |