ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստվում է Նախիջեւան ուղղարկել մի խումբ փորձագետների28 մարտի 2006 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Կոիհիրո Մացուրան պատրաստականոււթյուն հայտնել Նախիջեւան ուղղարկել փորձագետների խումբ խնդրի ուսումնասիրության եւ տեղի ունեցածի դատապարտման համար: Անցյալ շաբաթ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը` որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Կ.Մացուրայի հետ պաշտոնական հանդիպամն ժամանակ, վերջինիս ուշադրությունը հրավիրել է ադրբեջանցիների կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանատան ոչնչացման փաստի վրա: Համահայկական կառույցների եվրոպական ներկայցուցչության նախագահ, ՀՀ արտգործնախարարի խորհրդական Աշոտ Գրիգորյանի խոսքերով, Արա Աբրահամյանը դատապարտել է մշակույթի կոթողների նկատմամբ իրականացվող վանդալիզմը ընդհանրապես եւ Հին Ջուղայի` մեծ արժեք ներկայացնող քրիստոնեական հուշարձանների ոչնչացումը` մասնավորապես, նշելով, որ դա բացասական քաղաքական հետեւանքներ կունենա եւ ավելի կապակայունացնի Հարավային Կովկասի քաղաքկան դրությունը: Արա Աբրահամյանը նաեւ հրավիրել է Կոիհիրո Մացուրային Հայաստան` հայկական մշակույթի գանձերի հետ ծանոթանալու: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը հավաստիացրել է, որ հրավերը ստանալու դեպքում, նա մեծ հաճույքով կծրագրի իր այցը Հայաստան:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |