Հայաստանը նոր գլխավոր դատախազ ունի

Հայաստանը նոր գլխավոր դատախազ ունի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը փակ քվեարկությամբ 103 «կողմ» ու 3 «դեմ» ձայնով ՀՀ գլխավոր նոր դատախազ է ընտրել՝ Գևորգ Կոստանյանն է:

131 պատգամավորից փակ քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր, 2 քվեն ճանաչվել է անվավեր։ Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Գևորգ Կոստանյանը վստահության համար շնորհակալություն է հայտնել պատգամավորներին, ինչպես նաև նախագահին Սարգսյանին՝ բարձր վստահության համար։

Սեպտեմբերի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելով գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:

ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն` գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։

ՀՀ գլխավոր նախկին դատախազ Աղվան Հովսեփյանը պաշտոնավարում էր 1999-ից: Նրան պաշտոնավարումն ավարտվեց 2013-թ.-ի սեպտեմբերի 13-ին:

Գևորգ Կոստանյանը ծնվել է Երևանում 04.10.1977թ.: 1999-ին ավարտել է պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև, 2002-ին՝ ԵՊՀ ասպիրանտուրան. իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ 1995թ-ից ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու էր: 2001-ի հունիսի 1-ին նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական:

2003-ից մինչև 2004թթ.-ն նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, ապա՝ մինչև 2006-ը, կրկին զբաղեցրել է նախարարի խորհրդականի պաշտոնը: Այնուհետև մինչև 2008-ը զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը, ապա նշանակվել ՀՀ նախագահի օգնական: 18.02.2004թ-ից եղել է ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, 2008-ից՝ ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ: Դասավանդել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Անկուսակցական է: Մեկ տասնյակ գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---