ԱՄՆ կառավարության «խնդիրների» պատճառով այցելուների համար փակվել է նույնիսկ Ազատության արձանը![]() 2 հոկտեմբերի 2013 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ և Նյու Յորքի գլխավոր խորհրդանիշը հանդիսացող Ազատության արձանն այսօր փակվել է այցելությունների համար ԱՄՆ կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման պատճառով: «Ազատության արձանն ու Էլլիս Այլենդը ժամանակավորապես փակվել են կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով: Եթե դուք արդեն գնել եք տոմսերը, կարող եք փոխանակել դրանք Նյու Յորքում շրջագայության էքսկուրսիայով»,-ազդարարում է հայտարարությունը: Էլլիս Այլենդ կղզու վրա է գտնվում Ներգաղթի թանգարանը, որը Նյու Յորքի ամենահայտնի տեսարժան վայրերից է: Կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով փակ են նաև մյուս զբոսաշրջային տեսարժան վայրերը երկրի ողջ տարածքում՝ բոլոր ազգային զբոսայգիները, թանգարանները, որոնք ֆինանսավորվում են պետության կողմից, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հայտնում է Գազետա.ռու-ն, The New York Times-ի վրա հղումով, ըստ Ազատության կղզում զբոսաշրջային բիզնեսի սեփականատեր Բրեդֆորդ Հիլլի, նա ստիպված է եղել աշխատանքից ազատել բոլոր իր աշխատակիցներին՝ շուրջ 100 հոգու, «և խորհուրդ տալ բոլորին դիմել գործազրկության նպաստի համար»: ԱՄՆ կառավարության «խնդիրների» պատճառով փակվել են նաև Գրանդ կանյոնն ու Yellow Stone-ը: Նյու Յորքում մոտ 70 հազար դաշնային ծառայողների իրենց հաշվին արձակուրդ են տրամադրել: Երեքշաբթի նրանք աշխատանքի են դուրս եկել մի քանի ժամով: Գերատեսչությունների կայքերում հաղորդագրություններ են զետեղվել ժամանակավորապես փակվելու մասին: Վերջին 17 տարում կառավարության գործունեության առաջին կասեցման պատճառը ԱՄՆ բյուջետային ֆինանսավորման դադարեցումն է նոր ֆինանսական տարում, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին: Բյուջեի մասին վիճաբանությունը Սպիտակ տան ու ԱՄՆ Կոնգրեսի միջև փակուղի է մտել՝ հիմնականում երկրում բուժսպասարկման նոր համակարգի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Photo: all-new-york.ru Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |