Թուրքիայում մոտ 12 մլն ալևիներ են բնակվում, որոնք սատարում են Ասադին

Թուրքիայում մոտ 12 մլն ալևիներ են բնակվում, որոնք սատարում են Ասադին

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետն անդադար կրկնում է, որ «Կարթագենը պետք է կործանվի», այսինքն Ասադը պետք է հեռանա: Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը, նա կրկին հայտարարել է, որ «վաղ թե ուշ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կհեռանա պաշտոնից»: Այս պնդումը հարկ չկա հերքելու՝ վաղ թե ուշ բոլոր նախագահներն ու կառավարիչներն են հեռանում պաշտոնից, ներառյալ Էրդողանին: Ճիշտ է, իր ելույթում նա հավելել է, որ «չնայած հումանիտար ճգնաժամին Սիրիայում, Թուրքիայում կան ուժեր, որոնք սատարում են Ասադի ռեժիմին»: Էրդողանը հիանալի գիտի, որ Թուրքիայում մոտ 12 մլն ալևի է ապրում, որոնք, Ասադի հետ նույն կրոնը դավանելով, սատարում են Սիրիայի նախագահին: Եվ հազիվ թե կարիք կա, որ Թուրքիայի վարչապետը, գտնվելով ապակե սենյակում, քարեր նետի: Եթե ալևիները միանան քրդերին, ապա Թուրքիայի ապագան բավականին մռայլ է թվում և արդեն «ժողովրդավարացման ոչ մի փաթեթ» չի փրկի: Երկրի պատմությունը, որը նոյեմբերի 29-ին նշելու է իր 90-ամյակը, հարուստ է ցնցումներով և պարբերաբար ծագող քաղաքացիական պատերազմներով: Աթաթուրքի բարեփոխումից հետո սկսվեց Դերսիմի ջարդը, որին հաջորդեց՝ «հայկական հարցի վերջնական լուծումը»: Իսկ Էրդողանն ուզում է լուծել քրդական հարցը՝ իր կողմը քաշելով Սիրիայի ռեժիմից դժգոհ իսլամիստներին և, եթե ստացվի, քրդերին: Թեև վերջիններս չեն պատրաստվում կռվել Ասադի դեմ և հաստատ չեն օգնի Էրդողանին:

Ըստ Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման վարչության պետ Ֆուադ Օքթայի, Թուրքիայում սիրիացի փախստականների քանակը հասնում է 300 հազարի: Ըստ նրա, մոտ 180 հազար մարդ է ապրում ճամբարներում, որոնք թուրքական կառավարությունը ստեղծել է սիրիացի փախստականների համար: Բացի այդ, մոտ 100 հազար փախստական է հիմնավորվել Թուրքիայի սահմանամերձ շրջաններում, որտեղ ապրում են ճամբարներից դուրս:

Թե ինչպես են սիրիացիներն ապրում թուրքական ճամբարներում, բազմիցս է գրվել՝ կեղտոտություն, հակասանիտարիա, դեղորայքի բացակայություն, երիտասարդների բռնի գործուղում ահաբեկիչների ճամբարներ: Մենք արդեն գրել ենք, որ Թուրքիան անցումային վայր է Սիրիա մեկնող իսլամիստների համար: Այս ամենը չի կարող չմտահոգել, և միանգամայն հավանական է, որ եթե Արդարության ու զարգացման կուսակցությունը ևս որոշ ժամանակ իշխանության գլուխ մնա, երկրում կսկսի տնօրինել «Այ Քայիդան» կամ դրան ենթակա խմբավորումները: Իսկ վատագույն տարբերակն է Թուրքիայի փլուզումն ու անկախ Քրդստանի ստեղծումը, ինչը շատ վատ կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net, Photo: frontpagemag.com
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---